Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինում պայմանական ասած գողեր ու մարդասպաններ էին, ներկայում՝ դեմագոգ. «Կրեմատորի» խմբի առաջնորդ Արմեն Գրիգորյան

Մարտ 17,2021 20:34

Հայաստանի նախորդ նախագահները, պայմանական ասած, գողեր և մարդասպաններ էին, իսկ հիմա եկել է դեմագոգ և ոչ կոմպետենտ մարդ՝ միջազգային RTVI հեռուստաալիքի «Լեգենդ» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ռոք երաժիշտ, «Կրեմատորի» խմբի առաջնորդ և երգերի հեղինակ Արմեն Գրիգորյանը:

«Ես մտածում էի, որ այդ մարդը (Նիկոլ Փաշինյանը-խմբ.) ինչ-որ Ֆորեսթ Գամփ է, որը ուսապարկով Սևանից գնաց Երևան և այդպիսի հաջողությունների հասավ, որ նա իսկապես անհատ է, որն ի վիճակի է փոխել աշխարհը. ես նրան ողջունում էի: Բայց հետո պարզվեց, որ այս տարիներին նա ընդհանրապես ոչինչ չի արել: Հայաստանի դժբախտությունն այն է, որ նախորդ նախագահները, պայմանական ասած, գողեր և մարդասպաններ էին, իսկ հիմա եկել է դեմագոգ և քաղաքականության մեջ ոչ կոմպետենտ մարդ: Անվերջ շատախոսություն Facebook-ում. Դա ինձ նյարդայնացնում է»,- ասել է Գրիգորյանը:

Խոսելով Արցախյան պատերազմի մասին՝ երաժիշտը նշել է, որ ինքը պատրաստ չէր նման զարգացման, չէր սպասում, «որ տեղի կունենա այն, ինչ կատարվեց»: «Տվյալ դեպքում ես հակված եմ կարծել, որ դա որոշակի դավաճանություն էր ոչ միայն Հայաստանի ղեկավարության, այլև զինվորականների կողմից: Դա 21-րդ դարում տեղի ունեցած պայմանավորված խաղ էր, որը բացարձակապես բնորոշ չէ հայ ժողովրդին: Արդյունքում մենք ստացանք այն, որ չարը հաղթեց բարուն»,- ասել է Գրիգորյանը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031