Դոհա-Երևան չվերթով կեսգիշերն անց Հայաստան է ժամանել և ոստիկանություն տեղափոխվել 26-ամյա Տիգրան Խ.-ն, ով 2018թ. օգոստոսի 28-ից հետախուզվում էր, այս մասին հայտնում է ոստիկանությունը: «Ազատության» տեղեկություններով` խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասին է:
Նա մեղադրյալ էր ներգրավված Քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 327-րդ (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը) հոդվածներով հարուցված քրեական գործով:
Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս քրեական գործը երեկ է Քննչական կոմիտեից տեղափոխվել իրենց մոտ: Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել վերոնշյալ հոդվածներով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Կարդացեք նաև
Նաիրա ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային: