Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմից անմիջապես հետո վարակման դեպքերի թիվը հասել է 27280-ի. Ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած պատերազմի հետևանքների վերաբերյալ ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել

Մարտ 17,2021 17:54

Ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած պատերազմի հետևանքները Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) պայմաններում.

1. 2020թ. մարտի 1-ից սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում, այսինքն` 7 ամսվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման 49400 դեպք,

2. պատերազմի ժամանակ՝ միայն 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը, այսինքն` ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում այս թիվը հասել է 59287,

3. պատերազմից անմիջապես հետո՝ 2020թ. նոյեմբերի 10-ից 30-ը, այսինքն` միայն կես ամսվա ընթացքում`վարակման դեպքերի թիվը հասել է 27280-ի:

Մանրամասները Մարդու իրավունքների պաշտպանի այս արտահերթ զեկույցում են, որը կոնկրետ օրինակներով ցույց է տալիս ադրբեջանական զինված ուժերի կատարած մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:

Զեկույցի բոլոր վերլուծությունները հիմնված են ՀՀ Առողջապահության նախարարության հավաստի պաշտոնական տվյալների վրա:

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031