«Հենց հանդիպման մասին տեղեկություն լինի, բոլորը կիմանան»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչու չի կայանում Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։
«Մեր կողմից հապաղում չկա, կարեւոր հարցերը թիմում քննարկվում են, հետո նոր հայտարարությամբ հանդես ենք գալիս։ Տվյալ դեպքում մեր դիրքորոշումը մի անգամ չէ, որ ասել ենք։ Օր առաջ պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,-նշեց Վահե Էնֆիաջյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ԲՀԿ-ն գործո՞ղ օրենսգրքով է պատրաստ ընտրությունների գնալ, Էնֆիաջյանը միայն ասաց, որ իրենք կողմ են համապետական ցուցակներով մասնակցելուն։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել էր, որ իշխանությունն ընտրություններից խուսափելու համար հիմա էլ նոր պատրվակ է բերում՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունները։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ