Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենախիստ պատիժը կսահմանվի լրտեսության եւ պետական դավաճանության համար»․ Վահե Էնֆիաջյանի նախագիծը

Մարտ 17,2021 16:46

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկման արդյունքում դրական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հեղինակած՝ «Քրեական օրենսգրքում փոփոխությունների մասին» նախագծին, որով առաջարկում է խստացնել պետական դավաճանության եւ լրտեսության համար պատիժները, մասնավորապես՝ սահմանել ցմահ ազատազրկում եւ գույքի բռնագանձման հնարավորություն։

«Պետության եւ ժողովրդի դեմ մեծագույն այդ հանցանքների համար ամենախիստ պատիժն է սահմանվում։ Քննարկումների գերակշիռ մասի հիման վրա եկանք համաձայնության, որ լրտեսության համար եւս սահմանվի ցմահ ազատազրկում։ Նույն առաջարկը ներկայացրել է նաեւ կառավարությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Էնֆիաջյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031