Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանն իրեն պահում է «ոչ կառուցողական» և չի իրականացնում 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները: Այդպիսի հայտարարություն արել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկի հետ համատեղ ճեպազրույցում:
«Եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի տարածքից դուրս բերել բոլոր զինված խմբավորումները: Հայաստանը պետք է դադարի Ադրբեջանի տարածք զինծառայողներ ուղարկելը: Դա սպառնում է կայունությանը և սպառնալիք ստեղծում տարածաշրջանի համար»,- ասել է Բայրամովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ