Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը շարունակում է աշխատել խոսքի ազատության դեմ․ Մեդիա Պաշտպան

Մարտ 17,2021 16:33

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով լրատվականների մասին, պիտակավորել է ազատ խոսքը։ Ըստ Քոչարյանի՝ ինքը դիմել է ԱԱԾ, որպեսզի վերջինը քրեական գործեր հարուցի տարբեր լրատվամիջոցների և տելեգրամյան ալիքների դեմ։

Ներկայիս իշխանությունները բազմիցս ցույց են տվել, որ չեն հանդուրժում խոսքի ազատությունը և ամեն գնով փորձում են լռեցնել լրատվականներին ու լրագրողներին։ Նմանօրինակ ճնշումների միջոցով իշխանությունները նպատակ ունեն կոծկել իրենց սխալները և խոչընդոտել պետության առջև ծառացած խնդիրները բարձրաձայնող լրագրողների և լրատվականների աշխատանքը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է դադարեցնել լրատվականների նկատմամբ ճնշումները և չտրվել բախտախնդրության։ Հորդորում ենք լրագրողական համայնքին միասնականություն ցուցաբերել և որևէ պարագայում չընկրկել։

Մեդիա Պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031