«Հայաստանը սրտով ֆրանկոֆոն երկիր է, Հայաստանը կատարել է ընտրություն, Հայաստանը պարտավորություն է վերցրել տարածել ֆրանսերենը: Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն անդամակցվելով՝ նաեւ ընտրություն է կատարել հետեւելու եւ իրենը դարձնելու Ֆրանկոֆոնիայի մշակութային արժեքները: Արժեքներ, որոնք նախ եւ առաջ ենթադրում են մշակութային բազմազանություն»,-Հայաստանում Ֆրանսիական դեսպանատանը կայացած ասուլիսում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը:
«Մենք հատկապես շոյված ենք, որ Հայաստանը լինելով հին երկիր, ունենալով լեզու, այբուբեն, որոշել է հետեւել ֆրանկոֆոնիային, նպաստել մեր լեզվի ու արժեքների տարածմանը: Մենք ուզում ենք օգնել, որ ֆրանկոֆոն ոգին շարունակի ապրել Հայաստանում նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին հաջորդած տարիներին: Մենք գիտենք, որ հասարակությունն արձագանքելու է եւ սիրով է մասնակցելու Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերին»,-հավելեց դեսպանը` ներկայացնելով ֆրանկոֆոնիական բազմաժանր միջոցառումները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
սրտով ֆրանկոֆոն
մտքով կակոֆոն