«Պատրաստ ենք լսել նաեւ այլ առաջարկներ։ Առաջին նախագահը լուրջ, մեծ պետական գործիչ է, եւ նրա հայտարարությունը, բնականաբար, ունի հիմքեր»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Փաշինյանին արտերկրում ապաստան տալու եւ հնարավոր ընտրությունների վերաբերյալ հայտարարություններին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Նա տեսնում է, որ իշխանությունն ամեն օր ձգձգում է։ Ընտրություններ անող լինեին՝ կանեին։ Առաջին նախագահի հայտարարությունը նույնպես քննարկման առարկա է»,-նշեց նա։
Ինչ վերաբերում Տեր-Պետրոսյանի նկատառմանը, որ հնարավոր է՝ ականատես լինենք ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններին, Մարուքյանն ընդգծեց․ «Ամենալավ օրենսգրքով կարող են լինել ամենախայտառակ ընտրությունները եւ հակառակը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ