Լրահոս
Օրվա լրահոսը

Բանաձևով նաև կոչ է արվում ԱՄՆ Պետդեպին համագործակցել ադրբեջանական իշխանությունների հետ՝ պահանջելու անհապաղ ազատ արձակել գերիներին

Մարտ 17,2021 15:23

Գրեթե 200 հայ ռազմագերիներ դեռ պահվում են Ադրբեջանի կողմից՝ ավելի քան 100 օր անց նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից, որով պահանջվում է նրանց անհապաղ ազատ արձակել ու հայրենիք վերադարձնել: Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց երկկուսակցական օրինագիծը, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց:

Բանաձևն, որն առաջնորդեց Ներկայացուցիչների պալատի Մշտական հատուկ հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարների իր գործընկերի՝ Կոնգրեսականներ Գաս Բիլիրաքիսի (Հանրապետական, Ֆլորիդա), Ֆրենկ Փալոնի (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Դեյվիդ Վալադեոյի (Հանրապետական, Կալիֆոռնիա) և Ջեկի Սփիրի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) հետ միասին, հանդիսանում էր Հայկական համագումարի Առցանց ազգային քարոզչական կոնֆերանսի և Կոնգրեսի գրասենյակների հետ հետագա հանդիպումների առանցքային հարցերից մեկը:

Կոնգրեսական Շիֆը, ով անցյալ շաբաթ մասնակցեց Համագումարի Առցանց ազգային քարոզչական կոնֆերանսի «Պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները» խորագրով պանելային քննարկմանը, հայտարարեց. «Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից ավելի քան 100 օր անց, հարյուրավոր հայ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք մնում են Ադրբեջանի կողմից բանտարկված, որտեղ քիչ բան է հայտնի նրանց վիճակի, նրանց նկատմամբ վերաբերմունքի կամ բարեկեցության մասին»:

«Ադրբեջանը պարտավորություն ունի անհապաղ ազատ արձակել այդ բանտարկյալներին. որքան երկար է հետաձգում, այնքան ավելի շատ է ցույց տալիս իր կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքների արհամարհումը: Ադրբեջանն արդեն մեղավոր է վերջին պատերազմի ընթացքում իրականացրած լուրջ վայրագությունների համար և սա բարդացնում է խնդիրը: ԱՄՆ-ը պետք է օգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները` ապահովելու այս կալանավորված ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև Ադրբեջանի վրա հետևանքներ պարտադրելու՝ իրենց կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների համար»,– հավելեց Կոնգրեսական Շիֆը:

Խստորեն հակադարձելով Ադրբեջանին՝ Հայաստանը կատարել է հայտարարության պահանջներն ու ազատ է արձակել բոլոր ադրբեջանական ռազմագերիներին: Ադրբեջանը շարունակում է ակնհայտորեն ոտնահարել ոչ միայն հայտարարությունը, այլև Ժնևի կոնվենցիաները՝ հանդիսանալով դրանց ստորագրյալ կողմերից մեկը:

Հիշատակելով ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը՝ Կոնգրեսական Վալադեոն ասաց, որ «պարզ է, որ դա թե՛ մարդու իրավունքների, թե՛ միջազգային իրավունքների խնդիր է»:

Կոնգրեսական Սփիրը մեջբերեց «բռնի և նվաստացուցիչ վերաբերմունքը», որին ենթարկվել են ռազմագերիներ, այդ թվում` 79-ամյա Էդուարդ Շահկելդյանի մահապատիժը, ով մահացավ գլխուղեղային փակ վնասվածքից` Բաքվում բանտարկված լինելու ժամանակ, և Արսեն Ղարախանյանը, ով գլխի հրազենային հարված ստացավ իր ադրբեջանցի առևանգիչների կողմից 2021թ.-ի հունվարին:

«ԱՄՆ-ը պետք է անի իր ուժերի սահմաններում ամեն ինչ, որ ճնշի Ադրբեջանին՝ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց դեպի իրենց ընտանիքները՝ համաձայն ավելի քան չորս ամիս առաջ ստորագրված համաձայնագրի, և Ադրբեջանին պետք է պատասխանատվության ենթարկի միջազգային իրավունքի աղաղակող արհամարհման համար»:

Կոնգրեսական Բիլիրաքիսը հայտարարեց, որ «կտրականապես անընդունելի» է, որ հայ ռազմագերիները մնում են անազատության մեջ, իսկ Կոնգրեսական Փալոնը նկատեց, որ «Ալիևի ռեժիմը օգտագործում է այդ մարդկանց որպես սակարկության խաղանիշ», և որ այս բանաձևը «ուժեղ ուղերձ է հղում առ այն, որ Միացյալ Նահանգները կարող է և պետք է առանցքային դեր ունենա այս խնդրի լուծմանն օգնելու գործում»:

Բանաձևը նաև կոչ է անում ԱՄՆ Պետական դեպարտամենտին համագործակցել ադրբեջանական իշխանությունների հետ, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ պահանջելու անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց:

Բանաձևի ամբողջական տեքստը կարելի է գտնել այստեղ:

«Մարդու իրավունքների այս կարևոր օրինագիծը հզոր ուղերձ է հղում և կրկնում է ամբողջ երկրում շատերի մտահոգությունը, որ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի գերեվարված բոլոր հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց»,– ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Մենք ողջունում ենք հանձնաժողովի նախագահ Շիֆին և Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանը` այս երկկուսակցական օրինագիծը ճիշտ ժամանակին ներկայացնելու համար և հորդորում ենք դրա ընդունումը»:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031