Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը խաղաղասեր կդառնա, եթե ՀՀ-ն պարտադրի խաղաղությունը»․ Մարուքյան

Մարտ 17,2021 15:00

«Ես Ալիեւի դեմքին խաղաղություն չեմ տեսնում, այլ տեսնում եմ մեր բազմաթիվ ռազմագերիների դեմքերը, նրանց ամենօրյա տանջանքը, գլխատված զինվորներին, հայատյացության ամենավերջին աստիճանը մեր եւ մեր պետականության հանդեպ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակից, դերասան Հովհաննես Ազոյանի՝ «Ես պարոն Ալիեւի դեմքին խաղաղություն եմ տեսնում» առցանց մեկնաբանությանը՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Նա խաղաղասեր չի եւ չի եղել։ Կդառնա, եթե ՀՀ-ն պարտադրի խաղաղությունը»,-համոզմունք հայտնեց նա։

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններին՝ Մարուքյանը նկատեց․ «Ալիեւը հայտարարել է, թե Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք է եւ միջազգային ներդրողներին հրավիրել է ներդրումներ կատարելու։ Պատկերացնո՞ւմ եք՝ հարեւան, թշնամի երկրի ղեկավարը մեր երկրի, մեր սուվերեն տարածքի՝ Սյունիքի մարզի համար ներդրող է հրավիրում։ Դա նույնն է, թե ես հրավիրեմ Բաքվում ներդրում անելու։ Իսկ ՀՀ-ից մի նորմալ պաշտոնական արձագանք չի լինում այս ամենին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031