Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվելիք մշակութային միջոցառումների առիթով կազմակերպված ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին, որոնց Իլհամ Ալիեւը որակում է «ահաբեկիչներ եւ դիվերսանտներ», ասաց. «Ռազմագերիների հարցի վերաբերյալ իմ մոտեցումը պարզ է եւ հստակ` բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն ոչ միայն նոյեմբերի 9-ի համաձայնագրի հիման վրա, այլ նաեւ հիմնվելով միջազգային կոնվենցիաներով հաստատված մարդու իրավունքների վրա»:
Այս համատեքստում խոսելով Մինսկի խմբի դերակատարության մասին` դեսպանն ընդգծեց. «Մինսկի համանախագահությամբ խումբը միակ մարմինն է, որտեղ հնարավոր է բանակցություններ իրականացնել հարցին դիվանագիտական որեւէ լուծում տալու նպատակով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ