«Կարծում եմ՝ առաջին նախագահն ինչ-որ մրցման մեջ է մտել Վազգեն Մանուկյանի հետ։ Չգիտեմ, թե դա ինչով է պայմանավորված, երեւի՝ 96թ․-ի իրադարձություններով է պայմանավորված»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ «համաձայն եմ նաև հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների», ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հարգելով առաջին նախագահի անձը՝ չեմ ուզում շարունակել մեկնաբանել։ Միայն ասեմ, որ նրա վերջին հայտարարությունն անհեթեթություն է։ Կարծում եմ՝ վերաիմաստավորելով անցյալը՝ նա պետք է նախ խոսի 96թ․-ի ընտրությունների, իր դերի, Վազգեն Մանուկյանի հետ հարաբերությունների մասին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ