«Չնայած հայտարարություններին՝ ոչ միայն «Լուսավոր Հայաստանը», այլ մյուս ընդդիմադիրներն իրականում չեն ուզում գնալ ընտրությունների շատ պատճառներով։ Մեկը պատրաստ չի, մյուսը գիտի, որ չի հաջողելու, մյուսն էլ քաղաքական գործընթացները տեսնում է Վազգեն Մանուկյանին վարչապետ նշանակելու մեջ, որպեսզի ստանա պետական լծակ եւ գալիք ընտրություններում լծակներ օգտագործի, ինչպես նախկինում է եղել»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր նման համոզմունք հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ հենց իշխանությունը պատրաստակամ է լինում գնալ ընտրությունների, ընդդիմությունը մասնատվում է․ «17+-ի ներկայացուցիչները տարբեր բաներ են ասում։ Քոչարյանն ասում է, որ մասնակցելու է եւ կրելու է, ՀՅԴ-ն այլ բան է ասում»։
Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ ԲՀԿ-ն, օրինակ, պատրաստ է ընտրությունների։ Իսկ թե ինչու տեղի չի ունենում Ծառուկյան-Փաշինյան հանդիպումը, Ալեն Սիմոնյանը դժվարացավ ասել․ «Վստահ եմ, որ այն տեղի կունենա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ