Լրահոս
Օրվա լրահոսը

Շմոլ գազից թունավորվել է և մահացել. միջոցներ չեն ձեռնարկվել գազի ջրատաքացուցիչի ծխաօդատար ուղիների կառուցվածքներում առկա խախտումները վերացնելու

Մարտ 17,2021 13:35

2021թ. մարտի 15-ին, ժամը 22:10-ին, Մարտունու ՇԲՄ-ից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 21:00-ի իրենց մոտ է տեղափոխվել 05.01.2006թ. ծնված Տ. Ղ-ի դին:

Կատարված ստուգումներով պարզվել է, որ «Արցախգազ» ՓԲԸ Մարտունու ԱՇՏ-ի գազի ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման փականագործ Վ. Գ-ն, «Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման» թիվ 1224 առ 25.05.2013թ. պայմանագրի անբաժանելի մաս կազմող՝ «Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական-սպասարկման ծառայությունների մատուցման մասին» համաձայնագրով պարտավոր լինելով իր լիազորությունների շրջանակներում մատուցելու սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին համապատասխանող՝ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն, մինչև 2021թ-ի մարտի 15-ը կատարված ստուգայցերի ժամանակ պատշաճ կարգով չի ստուգել Մարտունու շրջանի Մարտունի քաղաքի Գ.Նժդեհ փողոցի 5-րդ փակուղի թիվ 31 հասցեում տեղակայված՝ Ա. Ղ-ին պատկանող առանձնատան լոգարանում տեղադրված գազի հոսքային ջրատաքացուցիչ համակարգի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին, ինչպես նաև համապատասխան միջոցներ չի ձեռնարկել նշված ջրատաքացուցիչի ծխաօդատար ուղիների կառուցվածքներում առկա էական և ակնհայտ խախտումները, այն է՝ լոգարանում օդատար անցուղու և օդի ներհոսքի համար պահանջվող լոգարանի դռան և հատակի միջև անհրաժեշտ բացվածքի բացակայությունը բացահայտելու և դրանք վերացնելու համար, որի հետևանքով 2021թ. մարտի 15-ին, ժամը 20:50-ի սահմաններում, Տ. Ղ-ն լոգանք ընդունելու ժամանակ օդատար անցուղու բացակայության և ծխատար անցուղու սահմանափակ քարշի պայմաններում թույլատրելի սահմանները գերազանցող կոնցետրացիայի հասած և կուտակված ածխածնի մոնօքսիդ շմոլ գազից թունավորվել է և մահացել:

Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, 16.03.2021թ. ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Կատարվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ:

Քրեական գործի նկատմամբ հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտունու շրջանի դատախազությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արցախի Հանրապետության Դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031