Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր տոն են սահմանելու՝ «Հարկ վճարողի օր». Օրինապահ հարկ վճարողներին կտան հավաստագրեր

Մարտ 17,2021 12:54

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրեց «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է օրինապահ հարկ վճարողներին խրախուսել ու տրամադրել հավաստագրեր, արտոնություններ: Կառավարությունը օրինապահ հարկ վճարողի չափանիշները կսահմանի օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում: Հարկ վճարողներն իրենք պետք է դիմեն ՊԵԿ-ին՝ հարկային կարգապահության հավաստագիր ստանալու համար:

Մինչ հավաստագիրը տալը կստուգվեն տնտեսվարողի վճարած հարկերը, դրանից հետո ՊԵԿ-ի կողմից նրանց սպասարկումը կլինի ավելի օպերատիվ ու սեղմ ժամկետներում: Բացի այդ, առաջարկվում է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել եւ ապրիլի 19-ը սահմանել Հարկ վճարողի օր:

«Իմ քայլը» խմբակցությունից Արտակ Մանուկյանն առաջարկեց պետական գնումների համակարգով խրախուսել օրինապահ հարկ վճարողներին:

«Լուսավոր Հայաստանից» Արմեն Եղիազարյանն ասաց, որ մտահոգություններ ունի, որ ՊԵԿ-ը իր յուրայիններին կտա հավաստագրեր: ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ որեւէ փաստ չեն կարող բերել, որոնք կապացուցեն, թե ՊԵԿ-ն ունի յուրայիններ:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031