Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համագործակցությունը շատ բարդ գործողություն է: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ղազախական Tengrinews գործակալության հետ զրույցում խոսելով ռուս-թուրքական համագործակցության տարբեր ասպեկտների մասին:
«Դա մի շատ բարդ գործողություն է: Հենց այդպես ես կուզեի այն անվանել, ոչ մի այլ կերպ: Քանի որ դրանում կան հսկայական քանակությամբ փաստեր, տարրեր և դրդապատճառներ»,- ասել է Շոյգուն:
Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կառուցումը թեև շատ բարդ, բայց արդյունավետ աշխատանք է:
«Եթե խոսենք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, մեզ մոտ շատ ոչ հեշտ, շատ բարդ, բայց շատ արդյունավետ աշխատանք է ընթանում: Համատեղ աշխատանք: Բարդ է, որովհետև խանգարում են, և խանգարում է այն, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է»,- ասել է Շոյգուն:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան կարողանում են փոխհամաձայնության հասնել անգամ այն հարցում, որոնք անհնար են թվում: «Օրինակ, ապաէսկալացման Իդլիբի գոտին: Ընդհանրապես, ժամանակին Սիրիայում ապաէսկալացման գոտիների ստեղծումը մեր կարծիքով նոր էջ է և նոր մեխանիզմ նման հակամարտությունների լուծման համար»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ