Լրահոս
Օրվա լրահոսը

Ես դեռ վարչական ռեսուրսի ի վնաս կիրառման ակնառու դեպք չեմ նկատել այս իշխանությունների կողմից. Գուրգեն Արսենյան. «Հրապարակ»

Մարտ 17,2021 11:45

ՄԱԿ նախագահ, ՀՀԿ քաղխորհրդի նախկին անդամ Գուրգեն Արսենյանին հարցրինք, թե ինչ կարծիքի է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության մասին, որ եթե այս իշխանություններն ընտրություններ կազմակերպեն, ապա կկեղծեն դրանք․ «․․․նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետեւանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատեւ մղձավանջային գոյատեւումը»:

Գուրգեն Արսենյանը կարծում է, որ այս իշխանությունները ընտրություններ չեն կեղծել․ «Այդ ապառնի ռեժիմով մարդկանց կարելի է ամեն ինչի մեջ էլ մեղադրել, դա քաղաքական երկխոսության հավաստի փաստ չէ։ Երբ խոսում ես ինչ-որ բանի մասին, պետք է հավաստի փաստ բերես, որովհետեւ երբ դու բերում ես ուրիշ մարդու մտադրությունների մասին ենթադրություն․․․, հիմա ես կարող եմ, չէ՞, Ձեր վերաբերյալ ասել, որ Դուք պատրաստվում եք իմ տված պատասխանը, օրինակի համար, աղավաղել, դա, Ձեր կարծիքով, համապատասխանո՞ւմ է իրականությանը»։

Եթե ես նախկինում աղավաղած լինեի Ձեր կամ մեկ ուրիշի խոսքը՝ գուցե։ Իսկ Փաշինյանին նման մեղադրանք ներկայացնողներն ասում են, որ նա չի խորշի վարչական ռեսուրս կիրառել, քանի որ վերջին հանրահավաքների ժամանակ կիրառել է։

– Վարչական ռեսուրսի կիրառման մասնագետներն ընդհանրապես մեղադրում են իշխանությանը վարչական ռեսուրս կիրառելո՞ւ մեջ։ Չկա Երկիր մոլորակի վրա որեւէ պետություն, որեւէ իշխանություն, որ ինչ-որ չափով չկիրառի վարչական ռեսուրսը։ Դրա համար է կոչվում իշխանություն, որովհետեւ ինքը ձեւավորում է այդ համակարգը, որի տակ կա վարչական ռեսուրս։ Վարչական ռեսուրսի կիրառման 2 տարբերակ կա՝ հօգուտ եւ ի վնաս, հիմա ես դեռ վարչական ռեսուրսի ի վնաս կիրառման ակնառու դեպք չեմ նկատել այս իշխանությունների կողմից։ Ընդդիմության տեսանկյունից՝ ցավոք, Փաշինյանի տեսանկյունից՝ փառք Աստծո։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031