Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ-ն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունը կայացած չի համարում. «Հայկական ժամանակ»

Մարտ 17,2021 09:00

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունը կայացած չի համարում եւ չի բացառում ընտրության արդյունքների բողոքարկումը:

Պատճառը հաշվիչ հանձնաժողովի անդամների ստորագրության թվի հետ կապված անհամաձայնությունն է:

«Խնդիրն այն է, որ իրականում հաշվիչ հանձնաժողովի անդամներից միայն երկուսն են ստորագրել ընտրության արդյունքները, բայց հանձնաժողովի կողմից խորհրդի բոլոր անդամների ներկայությամբ հայտարարվել է երեք անդամի ստորագրության մասին»,- պատասխանելով հարցմանը, թե հնարավո՞ր է նախարարությունը բողոքարկի Պոլիտեխնիկի ռեկտորի մրցույթի արդյունքները՝ նշեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:

Նա ավելացրեց, որ իրականում, ըստ փաստաթղթերի, որի պատճենները ստացել են նաեւ հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, այդ թվում՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, այդ արձանագրությունը ստորագրվել է միայն երկու հոգու կողմից, այսինքն ՝ 5 հոգանոց հաշվիչ հանձնաժողովից միայն երկուսն են ստորագրել:

Գեղամ Մելիքբեկյանը նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունը չի բացառում մրցույթի արդյունքների բողոքարկումը: «Երբ լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը հոգաբարձուների խորհրդից ստանա համապատասխան պաշտոնական գրությունը, ըստ այդմ, նախարարությունը կկայացնի իր որոշումը իրավական հարթության վրա»,- ասաց նա:

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031