Նիկոլ Փաշինյանի թիմակից, դերասան Հովհաննես Ազոյանը Իլհամ Ալիեւի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի հրապարակած մի նկարի տակ մեկնաբանություն է գրել. «Վերջապես խաղաղություն տեսա պարոն Ալիեւի դեմքին: Աշխարհին խաղաղություն, թող էլ երբեք պատերազմը չլինի»:
Մեկնաբանությունն արվել է Հադրութում Ալիեւայի հրապարակած լուսանկարներից մեկի տակ:
Դերասանի գրառումը կրքեր է հարուցել, նա արժանացել է բազմաթիվ հայհոյախառն արձագանքների, ինչին ի պատասխան Ազոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Թող, որ բոլորի ատելությունն ու չարությունն ինձ վրա ավարտվի: Խաղաղությունը տիրի մեր սրտերին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ