Տիրան Խաչատրյանի այս գործով շահերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները: Պարզվում է, մինչ օրենքի հիման վրա դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելու ուժով կասեցվել է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը, Պաշտպանության նախարարը արձակել է ՀՀ նախագահի ԿԱՍԵՑՎԱԾ հրամանագրի կատարումն ապահովող հրաման»: