Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյանին և մյուսներին առնչվող քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով. «Ազատություն»

Մարտ 16,2021 23:00

«Ազատություն». ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին և մյուսներին առնչվող քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։

ՀՔԾ-ից փոխանցեցին, որ այս գործը հարուցվել էր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչությունում` նույն ծառայության աշխատակիցներից մեկի աշխատասենյակում ԱԱԾ սպառազինության հաշվեկշռում չգրանցված զենքերի հայտնաբերման դեպքի առիթով։

«Այս քրեական գործը առնչվում էր ԱԱԾ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, և Արթուր Վանեցյանին վերաբերել է այնքանով, որ վերջինս նույն ժամանակահատվածում զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը», – հայտնեցին ՀՔԾ-ից:

Վանեցյանը, այս գործով մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել։

Արթուր Վանեցյանը և ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ մեղադրյալ են մեկ այլ՝ 44-օրյա պատերազմից հետո հարուցված քրեական գործով։ Ըստ նախաքննական մարմնի, քրեական գործը հարուցվել իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար։ Վանեցյանը և մյուսները մեղադրանքը չեն ընդունում, ավելին՝ հայտարարում են քաղաքական հետապնդման մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031