Ազգային-Ժողովրդական Բեւեռի խորհրդի անդամները հանրահավաքից հետո ջահերով շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն՝ իրենց խոսքով ՌԴ դեսպանատանը փոխանցելու ռուս-թուրքական պայմանագրի մնացորդները: Ճանապարհին նրանք վանկարկում էին «Մենք ենք տերը մեր երկրի», «Ազատ, անկախ Հայաստան», «Ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա»:
ՌԴ դեսպանատան որեւէ աշխատակից դեսպանատնից դուրս չեկավ, նրանց չընդունեց եւ պաշտոնապես նամակը չստացավ: ԱԺԲ խորհրդի անդամները ստիպված նամակը գցեցին դեսպանատան առջեւ տեղադրված արկղի մեջ: Այս գործողությունից հետո նրանք շարժվեցին Ազատության հրապարակ՝ այնտեղ ամփոփելու իրենց հանրահավաքը:
Կարդացեք նաև
«Մոռացեք նախկին գողերին եւ օլիգարխներին, մոռացեք ներկա դավաճան հողատուներին, համախմբվեք ազգային ուժերի շուրջ»,-հայտարարեց ԱԺԲ նախաձեռնող խորհրդի անդամ Վահե Գասպարյանը: Ավելի վաղ, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում վրաններ խփած ընդդիմադիր ուժերին՝ ԱԺԲ խորհրդի անդամ Տիգրան Խզմալյանն ասել էր. «Վրաններ խփող ու քյաբաբ-խորոված ուտողները մրցակցում են, թե ով է գլխավորելու Հայաստանի հետագա ստրկացումը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ