«Ոստիկանն այսօր սպասարկում է քաղաքացուն, ոչ թե հարվածում է, աչքը հանում։ Սարի թաղում ինչպե՞ս էին աչքը հանում։ Այդ «հրեշտակ» ներքին զորքերի հրամանատարը՝ Երանոսյանը, այն օրը հրապարակում մեծ-մեծ խոսում որ բանակի կողքին լինելու եւ իր՝ «հրեշտակ» լինելու մասին»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2020թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցների ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին։
«Քո հրեշտակ լինելու արդյունքում Սարի թաղում աչք հանեցիր, տղա ջան։ Դու կրակում էիր, որքան էլ որ ասես, թե կրակոց չի, ձայնային միջոց է։ Դա բեկորներ է տալիս, եւ այդ բեկորներից մարտի մեկին զոհեր ունեցանք»,-շարունակեց Անդրանիկ Քոչարյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ