Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ–Հաթինգի մասին

Մարտ 16,2021 18:14

«Ի պատասխան Ձեր կողմից 2021 թվականի մարտի 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին հասցեագրված հարցման՝ հայտնում ենք, որ  ՀՀ-ում Յունիսեֆի նախկին ներկայացուցիչ ՝ Մարիան Քլարկ–Հաթինգի կողմից Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն անելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում առկա չեն»,- Aravot.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան այսօր հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Մարտի 10-ին Aravot.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին՝ հետաքրքրվելով արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը մամուլում շրջանառվող այն լուրերը, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը՝ Մարիան Քլարկ–Հաթինգը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին հայաստանյան լրատվամիջոցներով տեղեկություն շրջանառվեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը՝ Մարիան Քլարկ–Հաթինգը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի, ինչի հետեւանքով էլ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել նրա գործունեությունը մեր երկրում՝ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի: Լուրը սակայն, Aravot.am-ի բանավոր հարցմանն ի պատասխան, որեւէ կերպ չմեկնաբանեցին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից՝ հղում անելով ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի արդեն տված պարզաբանմանը՝ նշելով, որ ավելացնելու ոչինչ չունեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031