Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Զաքարյան. «Նիկոլ Փաշինյանի ամբողջ հենարանը մեր հանդուրժողականոթյունն է եւ համբերատարությունը»

Մարտ 16,2021 18:06

«Հայոց ազգային գվարդիայի» հիմնադիր եւ «3-րդ ուժ» քաղաքացիական նախաձեռնող խմբի անդամ Արշակ Զաքարյանն այսօր անդրադառնալով ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտնի հայտարարությանը՝ ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի դիվանագիտական հմտություններին կասկածող, կարծում եմ, աշխարհում չկա: Բայց, ցավոք, ես նրա գործողությունները հայատյաց եմ համարում: Նա իր քաղաքական որդուն բերելուց եւ Արցախի հանձնման ծրագիրը իրականացնելուց հետո, պարզ է, որ իր ուսանողին փրկելու համար ճանապարհ է որոնում: Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանին ճանաչելով՝ ես կարծում եմ, որ նա ցանկանում է «փուռը տալ»: Հենց միայն իր այդ հայտարարությունով նա ստիպում է, որ ամեն ինչ արվի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի համար երկիրը լքելու միջանցք չբացվի»,- ասաց նա:

Հարցազրուցավարի դիտարկմանը, թե բոլորն են ամեն ինչ արել նրա հեռանալու համար, սակայն չի ստացվել, Արշակ Զաքարյանը պատասխանեց. «Ուրեմն լավ չենք փորձել, այդ թվում՝ ես եւ մենք: Հիմա մարդիկ ավելի մորթապաշտ են դարձել: Շատերը, որոնք հիմնականում տղամարդիկ են, դժգոհում են, որ կոնկրետ գործողություններ չեն արվում, սակայն երբ գործողություններ արվում են, տեսնում ես, որ 50-60 հոգի են: Ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի ամբողջ հենարանը մեր հանդուրժողականոթյունն է, համբերատարությունը: Տեսեք, պայքարող ընդդիմությունը ասում է, թե երկիրը ցնցումների չպետք է տանել: Սրանից էլ ուժեղ ցնցո՞ւմ երկրի համար: Հայրենիքի կեսը կորցնես, հինգ հազար ընտրագույն երիտասարդություն մահանա, հարյուրավոր գերիներ, հազարավոր անհետ կորածներ… դրանից այն կողմ էլ ի՞նչ ցնցում է պետք: Երկիրը քանդվել է, տնտեսություն չկա, մարդիկ կարգին քնել, սնվել, ժպտալ չեն կարողանում: Մեր բոլորի ժպիտը գողացել են: Ու այդ ժպիտը գողացողը պետք է պատասխան տա: Ես դեմ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն առաջարկին, թե պետք է միջանցք բացել Նիկոլ Փաշինյանի հեռանալու համար: Ես կողմ եմ, որ դատ լինի: Թող ապացուցի, որ անմեղ է եղել, ես էլ խոնարհվեմ ու ներողություն խնդրեմ: Ինքը պետք է դատվի: Նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը հիմա երեւի խոսելիս մտածում է, թե տեսա՞ք այ ոչմիթիզականներ, որ ասում էի: Ի դեպ, Սերժ Սարգսյանն էլ ոչմիթիզականներիս չէր սիրում ու այդ մասին իր կարծիքը հայտնել է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031