Արքայազն Հարրին կարծես թե բավականին վրդովված է իր թագավորական անվտանգության արտոնությունները կորցնելուց հետո. ոստիկաններն ասում են, որ արձակուրդների ընթացքում նրա և Մեգան Մարքլի անձնական սեփականությունում երկու անգամ գրանցվել է անծանոթ անձի կողմից ներխուժման դեպք։
Իրավապահ մարմինները պատմում են TMZ– ին ,որ սուրբծննդյան տոնի նախօրեին 37-ամյա Նիկոլաս Բրուքս անունով մի մարդ անօրինական կերպով ներխուժել է Մոնտեսիտոյում, Կալիֆորնիայում գտնվող՝ դքսի և դքսուհու տուն,բայց Սանտա Բարբարայի շրջանի շերիֆի գրասենյակի սպաները նախազգուշացմամբ արձակել են նրան:
Նախազգուշացումը արդյունք չի տվել. ոստիկանները տեղեկացնում են, որ Բրուքսը դեկտեմբերի 26-ին կրկին հայտնվել է անձնական սեփականության տարածքում և այս անգամ նա ձերբակալվել է:
Բրուքսին մեղադրանք է առաջադրվել անձնական սեփականության տարածք ներխուժելու կետով:
Կարդացեք նաև
Դեպքերը կարող է թվալ, թե արժանի չեն ուշադրության, բայց դրանք ընդգծում են շատ ավելի մեծ խնդիր, որի մասին էլ հենց խոսեց Հարրին անցյալ շաբաթ հեռուստատեսային աղմկահարույց հարցազրույցի ժամանակ Օփրայի հետ. նա անհանգստացած է իր ընտանիքի անվտանգության համար:
Հարրին պատմեց Օփրային, որ երբ նա և Մեգանը թողեցին իրենց բարձր թագավորական պաշտոնները և տեղափոխվեցին Հյուսիսային Ամերիկա՝ Բուքինգհեմյան պալատը նրանց զրկեց Մեծ Բրիտանիայի անվտանգության թիմից:
Հարրին ասում է, որ նա նշել է, որ չնայած կարգավիճակի փոփոխությանը՝ իր և իր ընտանիքի համար ռիսկերը պակաս չեն, բայց նա պնդում է, որ դա չի փոխել իր որոշումը:
Պատրաստեց՝ Մարիա ՉԻՉԱԿՅԱՆԸ