Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զարուհի Փոստանջյանը ձեռքի ատրճանակային շարժումով պատկերացնում էր պետական պաշտոնյաների գլուխներ ու բոլորին «քըխ-քըխ» էր անում». Անդրանիկ Քոչարյան

Մարտ 16,2021 18:40

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ մամուլում գնումների հետ կապված հրապարակումների առնչությամբ դիմել է ԱԱԾ-ին, որ գործ հարուցեն. «Մենք ապրում ենք իրականության եւ ֆեյքի մեջ ու դա արդեն վերածվել է ազգային անվտանգության հարցի… Զարուհի Փոստանջյանն էր երեկ Թեհլերյանի գործողության 100-ամյակին ձեռքի ատրճանակային շարժումով պատկերացնում էր պետական պաշտոնյաների գլուխներ ու բոլորին «քըխ-քըխ» էր անում: Նեմեսիսը պետք էր լուծարված լիներ, բայց ես կարծում եմ, կան կուսակցություններ, որոնք ունեն գաղտնի նման կառույցներ: Պարզվեց, որ Նեմեսիսը լուրջ նորից պահանջարկ է վայելում ու կուսակցությունները սա փորձելու են մտցնել ներքին քաոսի մեջ: Վերջին հաշվով Հոկտեմբերի 27-ը ոչ պակաս Նեմեսիսի նման էր: Զարուհի Փոստանջյանը՝ կին, խոսում էր թեմայից, մնում էր ատրճանակը տային ձեռքը ասեին՝ դավայ, սկսի կրակել աջուձախ»:

Ըստ Քոչարյանի, դրա վրա պետք է աչք չփակել:

Քրիստինե Պողոսյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանին հարցրեց՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործը բացահայտվա՞ծ է համարում, ոչ միայն կատարողները, այլ նաեւ պատվիրատուները հայտնի՞ են ձեզ՝ նա պատասխանեց, որ նախաքննություն է ընթանում, մի քիչ դժվար է պատասխանել, նախաքննության ավարտից հետո հայտնի կլինի:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի, Արարատ Միրզոյանին ծեծողները մտածել են, որ նա այլեւս ողջ չէ, դրա համար չեն շարունակել, հակառակ դեպքում ավելի վատ ավարտ կունենար:

Նա նաեւ անդրադարձավ բանակին՝ ասելով, որ փորձում են ներքաշել բանակը ներքաղաքական հարցերի մեջ. «Բանակի փեշերից թող ոչ մեկը չկախվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031