Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուլիսից Երեւանում կգործի ոստիկանության 700 հոգանոց կազմով պարեկային ծառայությունը»․ նախարար

Մարտ 16,2021 17:21

Հուլիսից Երեւանում կգործարկվի ոստիկանության 700 հոգանոց կազմով եւ 150 մեքենայով պարեկային ծառայությունը։ Այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2020թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Ոստիկանության ակադեմիայում ընթանում է կադրերի պատրաստման ակտիվ գործընթացը, որում ներգրավված են միջազգային փորձագետներ։ Դասախոսներն ընտրվել են մրցույթով, ապա վերապատրաստվել։ Պարեկները սովորում են ամենօրյա անհրաժեշտություն ունեցող կրթական ծրագրերը»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ ճանապարհային ոստիկանությունը պարեկային ծառայության է վերափոխվում ոստիկանության բարեփոխումների օրենսդրական փաթեթի շրջանակում։

Ռուստամ Բադասյանի փոխանցմամբ՝ Լոռու եւ Շիրակի մարզերում պարեկային ծառայություն գործարկելու վերաբերյալ քննարկումներ են ընթանում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031