«Ցանկացած անձ իրավունք ունի լրացուցիչ փորձաքննություն կատարել, դա նորմալ է ընկալվում, դա իր իրավունքն է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցադրմանը, որ անհետ կորած զինվորների ծնողների մի մասը մտադիր է ԴՆԹ փորձաքննության արդյունքներն արտասահման ուղարկել՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Մասնավորապես խոսելով անհետ կորած զինվորի մայր Անահիտ Ադոյանի դժգոհության մասին, որ մասունքների փորձաքննությունն, ըստ նրա, սխալ են կատարել, նախարարը նշեց․ «Տիկին Անահիտ Ադոյանի հետ մեր մասնագետները կապի մեջ են, նրան տրամադրվել են հուզող հարցերի պատասխանները։ Պատրաստ ենք մի անգամ էլ հանդիպել եւ կոնկրետ դեպքով քաղաքացու դժգոհությունը լսել, հասկանալ ցանկացածի բողոքը, կոնկրետ դեպքով իրականացնել լրացուցիչ աշխատանքներ՝ հասկանալու համար խնդիրը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ