Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչական ռեսուրսի կիրառումը զավեշտի դաշտից է»․ Ռուստամ Բադասյանի արձագանքը Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

Մարտ 16,2021 15:46

«Վարչական ռեսուրսի կիրառումը զավեշտի դաշտից է։ Մենք թե համապետական, թե տեղական ընտրություններում ապացուցել ենք, որ առնվազն 2018թ․-ի հունիսից հետո ՀՀ-ում ոչ միայն չի եղել ընտրության կեղծման փորձ անգամ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ «համաձայն եմ նաև հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների», ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նկատառմանն ի պատասխան, որ մարտի մեկի հավաքին մարդկանց մարզերից ավտոբուսներով էին բերել, Բադասյանը հարցադրում արեց․ «Իսկ դրանք ի՞նչ ավտոբուսներ էին։ Այդ ամենը գնահատականների դաշտում է, պետք է նայել, թե ինչ անձինք են ներգրավված։ Ես փաստ եմ ասում՝ 2018թ․-ից հետո ՀՀ-ում ընտրություն չի կեղծվել»։

Ռուստամ Բադասյանը համաձայն չէ պնդումների հետ, թե այս իշխանության կազմակերպած ընտրությունների դեպքում անվտանգության խնդիրներ կլինեն․ «Ցանկացած արտահերթ ընտրությունների կազմակերպման ժամանակ անհրաժեշտ միջոցառումները կապահովվեն»։

Նախարարը վստահ է, որ իշխանությունն ունի բարձր վարկանիշ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031