Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին նախագահը, ըստ էության միացավ 17 ուժերի նպատակներին, որն անթույլատրելի է իմ համար». Անդրանիկ Քոչարյան

Մարտ 16,2021 15:37

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած ելքին՝ Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապաստան տալ, առանց Փաշինյանի կառավարման արտահերթ ընտրություններ անցկացնել եւ այլն:

Քոչարյանն ասաց, որ դա իրատեսական չի. «Պարզապես իմ կարծիքով Տեր-Պետրոսյանը արձագանքել է Վազգեն Մանուկյանի կետերին ու այնտեղ ինչ-որ մի հատ կետ է գտել, որի շուրջ կարելի է խոսել: Իրատեսական չի այն առումով, որ մեր առաջին նախագահը շարժվում է այն դրդապատճառով, որ հայտնի ուժերի պահանջով ինքը հրաժարական տվեց: Այսօր հայտնի ուժերի դերում հանրային ընկալման մեջ Նիկոլ Փաշինյանն ունի առաջնային մանդատ եւ դրանից ելնելով՝ առաջարկում է արտահերթ ընտրություններով լուծենք իշխանությունների խնդիրը: Առաջին նախագահը, ըստ էության միացավ 17 են թե 15 են՝ նրանց նպատակներին, որն անթույլատրելի է իմ համար: 96-ին ուժային կառույցները, նաեւ սպարապետը այդպիսի զրույց են ունեցել, որի արդյունքում այդպիսի ձեւակերպում եղավ՝ հայտնի ուժերի պահանջով: Այսօր ուզում էին հայտնի ուժերի դերում տեսնել ԶՈՒ վերին սպայակազմին, որն այդպես էլ իրականություն չդարձավ»:

Այն, որ առաջին նախագահը, որպես լուծում առաջարկում է անկուսակցական փոխվարչապետին փոխանցել իշխանությունը՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է առաջարկեր Լեւոն Զուրաբյանին էլ»:

Հարցին՝ Փաշինյանից բացի, այլ թեկնածուի հարց չե՞ք քննարկում՝ նա պատասխանեց, որ պետք է գնան սահմանադրական ճանապարհով:

Լեւոն Տեր-Պետրոսյանը կանխատեսում է, որ Փաշինյանի օրոք ընտրություն անցկացնելով՝ վարչական ռեսուրս կօգտագործվի ու արդյունքում կունենանք ամենախայտառակ ընտրությունները: Անդրանիկ Քոչարյանն այս առնչությամբ ասաց. «Առաջին անգամ եմ տեսնում, որ առաջին նախագահի եւ Վազգեն Մանուկյանի տեսակետները համընկնեն: Բայց կներեք, պետք է փաստ ունենան: Այս իշխանությունները վերջապես 98-ի ԱԺ ընտրություններից հետո վերականգնեց լեգիտիմ իշխանության հնարավորությունները: Որեւէ փաստ կա՞, որ այսօրվա գործող իշխանությունները կեղծել են որեւէ բան»:

Մեր հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր, որ Փաշինյանին տանեն ապահով տեղ, բա իր թի՞մը, հո թիմին «փուռը չե՞ն տալու»՝ Անդրանիկ Քոչարյանը սկսեց բղավել. «Ո՞ւմը փուռը տան, այդ ի՞նչ բառապաշար է՝ փուռը տալ, գրպանը գցել…Դուք երեւի Սերժ Սարգսյանի հետ շատ եք շփվել: Զարուհի Փոստանջյանն էլ ասում էր՝ «փուհ»:

Նա ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը արել է հայտարարություն, որը ձեռնտու է 17 ուժերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031