Լրագրողները Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանին խնդրեցին անդրադառնալ նաև Boeing 737 օդանավին, որը հայտնվել էր Իրանում։
«Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով՝ օդանավի զավթումը։ Հիմա աշխատանքներ են տարվում, որ օդանավը վերադարձվի»,- ասաց նա՝ նշելով, որ իրանական կողմի հետ պայմանավորվածություն կա։
Իսկ հարցին, թե արդյոք հեշտ է աշխատե՞լ Նիկոլ Փաշինյանի հետ, Տիգրան Հարությունյանը պատասխանեց․ «Իսկ ինչո՞վ է դժվար։ Չեմ կարծում, թե խնդիրներ կան»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ