Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյան Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Գագիկ Սողոմոնյան ֆեյք օգտատիրոջը։
«Իմ կարծիքով՝ մի քանի անձինք թույլտվություն ունեն մուտք գործելու, որոնք էլ տպավորություն են ստեղծում, որ նույն էջը շարունակում է գործել որպես Գագիկ Սողոմոնյան անհատ։ Բայց կարծում եմ, որ էջ մուտք են գործում մի քանի անձինք, դրանով է պայմանավորված, որ էջը գործում է»,- ասաց նա։
Տիգրան Հարությունյանը նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվում է նաև այլ ֆեյքերի գործերով․ «Խնդիրը մեկ ֆեյքով չի սահմանափակվում։ Խնդիրը ընդհանուր սահմանափակվում է, որ նշեց, որ մեդիա դաշտում մենք ունենք բավականին ագրեսիվ ստի տարածման փորձեր։ Ագրեսիվ ձևով տարածում են ակնհայտ ստեր։ Եվ հիմա դրանցից մեկն էլ մի խնդիր էր, Գագիկ Սողոմոնյանը կոնկրետ առանձին խնդիր էր»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ