Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական և ադրբեջանական հավակնությունը դեռ սպառնում է հայերի գոյությանը՝ նրանց ազգային պատկանելության և հավատքի հետևանքով». Ամերիկայի հայկական համագումարը առցանց միջոցառում կանցկացնի Արցախի վերաբերյալ

Մարտ 16,2021 14:59

Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի անցյալ աշնան ագրեսիան կլինի Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) և Միջազգային քրիստոնեական կոնցեռնի (ICC) կողմից կազմակերպվող «Ցեղասպանության անատոմիա. Ղարաբաղի քառասունչորս օրյա պատերազմ» խորագրով առցանց միջոցառման առանցքը՝ չորեքշաբթի, 2021թ.-ի մարտի 17-ին, Արևելյան ստանդարտ ժամանակով (EST) ժամը 10:00-ին:

Հատուկ հրավիրված բանախոս՝ ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ICC-ի և Համագումարի ներկայացուցիչների հետ միասին հանդես կգան ելույթներով, որոնք ուղղված կլինեն պատերազմին և դրա հետևանքներին վերաբերող հիմնահարցերի ընդգծմանը և ԱՄՆ քաղաքականություն մշակողներին առաջարկությունների ներկայացմանը՝ չլուծված խնդիրներին լուծում գտնելու վերաբերյալ:

2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծած պատերազմը, Թուրքիայի և ջիհադիստ վարձկանների լիակատար և բացահայտ աջակցությամբ, հանգեցրեց սարսափելի մարդու իրավունքների ոտնահարումների Արցախի հայ քրիստոնյա քաղաքացիական բնակչության և հայ զինվորների դեմ, ովքեր մինչ այժմ Ադրբեջանի կողմից պահվում են որպես ռազմագերիներ՝ հստակորեն խախտելով 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունն, ինչպես նաև Ժնևի կոնվենցիաները:

Վերջերս արված հայտարարության մեջ ICC-ը դիտարկեց, որ պատերազմը դուրս էր եկել միայն Արցախի տարածքների համար պայքարի սահմաններից:

«Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանը անընդհատ օգտագործում էին խորհրդանշական գրավոր ու բանավոր տեքստեր, որոնք առաջ էին մղում նրանց ընդհանուր պանթուրքական ինքնությանը՝ նպատակ ունենալով հայկական ինքնությունը լիովին վերացնել Արցախից: Հայ քրիստոնյաների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը պարզաբանում է այս ցանկությունը՝ 20-րդ դարի սկզբի ցեղասպանության ժամանակ հայերի նկատմամբ վերաբերմունքի մնացորդը: Այդ պատճառով, թուրքական և ադրբեջանական հավակնությունը դեռ սպառնում է հայերի զուտ գոյությանը՝ նրանց ազգային պատկանելության և հավատքի հետևանքով»:

Վերջերս ICC-ը հրապարակեց մի մանրամասն զեկույց «Ցեղասպանության անատոմիան. Ղարաբաղի քառասունչորս օրյա պատերազմ» վերնագրով, որը ներկայացնում է տարածաշրջանի պատմության լրացուցիչ հիմքեր և Ադրբեջանի ու Թուրքիայի պատերազմ սկսելու մտադրության շարժառիթները:

«ICC-ը կանգնած է հայ ժողովրդի կողքին և դեմ է արտահայտվում Ադրբեջանի ու Թուրքիայի սանձարձակ գործողություններին»,– ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Միջոցառմանը գրանցվելու համար խնդրում ենք սեղմել այստեղ:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031