Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ հայտարարությունը քաղաքական բնույթ ուներ»․ նախարարը՝ Ռուբեն Վարդազարյանի մասին

Մարտ 16,2021 14:13

«Որեւէ անձից ձերբազատվելու որեւէ խնդիր երբեւէ չենք հետապնդում, իսկ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունը, մեր գնահատմամբ, կրել է քաղաքական բնույթ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե իշխանությունը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանից ազատվելու խնդի՞ր ունի, որով պայմանավորված՝ վերջերս «Իմ քայլը» չընտրեց վճռաբեկ դատարանի դատավորների երկու թեկնածուներին։

Հիշեցնենք, որ խմբակցությունը թեկնածուների մասին դրական կարծիք արտահայտեց, բայց պայմանավորված Ռուբեն Վարդազարյանի վարքով եւ նրա՝ նոյեմբերի 15-ի հայտարարությամբ, «Իմ քայլը» դեմ քվեարկեց թեկնածուներին եւ Վարդազարյանի այդ հայտարարությունը որակեց «քաղաքական»։

Ռուստամ Բադասյանը նշեց՝ համաձայն չէ որակման հետ, թե իշխանական խմբակցությունը տապալել է վճռաբեկ դատարանի երկու դատավորների ընտրության հարցը․ «Թեկնածությունները դեռ կքննարկվեն։ Չեմ կարող ասել երբ, բայց չափազանցնում եք, երբ խոսում եք տապալելու մասին։ Այո, չեն ընտրել եւ մեկնաբանել են, որ խնդիրը թեկնածուների հետ չի կապված»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031