Մարտի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ֆիզուլիի և Հադրութի շրջաններ և դրել Ֆիզուլի-Հադրութ նոր ավտոճանապարհի հիմնարկեքը, հաղորդում է Turan գործակալությունը:
Հետո Ալիևն այցելել է Հադրութ քաղաք, որտեղ բարձրացրել է Ադրբեջանի դրոշը: Այնուհետև նա այցելել է Հադրութից ոչ հեռու գտնվող Ազոխի քարանձավ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ