Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր նշանակություն ունի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման ու չճանաչման մասին ՀՀ օրենքի ընդունումը. Զարուհի Փոստանջյան

Մարտ 16,2021 12:57

100 տարի անց ես ՏԵՆՉՈՒՄ ԵՄ վերադառնալ Հայկական Կարս, ես չեմ ուզում վերադառնալ Հայկական Կարսից…

1921 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ, ԱՊՕՐԻՆԻ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԵՎ ՉՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՊԱՀԱՆՋ:

Մուստաֆա Քեմալ փաշան 1922թ. մարտի 1-ին Ազգային մեծ ժողովում արտասանած ճառում բարձր գնահատական տվեց ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կարսի պայմանագրերին, որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության նպաստավոր արդյունքներ:

Կարսի պայմանագրով, հայտարարել է Մ. Քեմալը․ «Արևելքում մեր գրաված փաստական դիրքը ստացավ իրավաբանական ձև: Սույն պայմանագիրը Սևրի պայմանագրի անընդունելի լինելը ապացուցող գործոններից մեկն է: Այսպես կոչված «հայկական հարցը», որը ցանկանում են լուծել ավելի շուտ կապիտալիստական աշխարհի տնտեսական շահերով, գտավ իր ամենաճիշտ լուծումը Կարսի պայմանագրում»:

Մարտահրավերներին դիմակայելու և Հայկական միասնական ազգային անվտանգության ռազմավարական հայեցակարգ ստեղծելու և սպասարկելու կարևորագույն բաղադրիչը հայ ժողովրդի պատմական ու քաղաքական իրավունքների հռչակումն է իրեն պատկանող ու ներկայում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից բռնազավթման մեջ պահվող հայկական տարածքների վերաբերյալ:

Քաղաքական համահայկական օրակարգի ձևակերպման և կենսագործման համար կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից` «1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման ու չճանաչման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը:

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031