Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վերջին շաբաթների ընթացքում մենք տեսանք, թե որքան փխրուն կարող է այդօրինակ ժողովրդավարական առաջընթացը լինել». ԵԱՀԿ գործող նախագահը՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին

Մարտ 16,2021 12:48

«Ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում գտնվում է մեր քննարկման կենտրոնում: Աներկբայորեն տարածաշրջանում իրավիճակը փոխվել է նոյեմբերի 10-ի՝ հրադադարի համաձայնագրից հետո ԼՂ հակամարտության շուրջ»,- ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն:

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունեց հրադադարը և արտահայտեց իր խորը ափսոսանքը վիրավորների և զոհվածների համար:

Անդրադառնալով նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հայտարարությանը՝ ԵԱՀԿ գործող նախագահն ամրագրեց. «Հրադադարի համաձայնագրի իրականացումը հիմք կտրամադրի առաջ գնալ հակամարտության լուծման գործընթացում: Որպես այս տարի ԵԱՀԿ-ի գործող նախագահ՝ ողջունում եմ համանախագահների աշխատանքը և մեր անձնական ներկայացուցչի ջանքերը՝ գտնելու երկարաժամկետ կայուն լուծում: Առճակատման մի քանի հարցեր դեռ կարոտ են լուծման: ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը կարևոր դերակատարություն ունեն անմիջապես իրավիճակին անդրադառնալու և ճանապարհ գտնելու, առաջ ընթանալու գործում»:

Անն Լինդեն ընդգծեց ՝ կարևոր է հարգանք դրսևորել միջազգային իրավունքի հանդեպ՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը:

Նա հայտնեց՝ իրենք առաջ են քաշում կանանց, անվտանգության և խաղաղության օրակարգ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևը:

Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական հարցերին՝ ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարեց. «Ես տպավորված եմ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներով՝ սկսած 2018 թվականից: Վերջին շաբաթների ընթացքում մենք տեսանք, թե որքան փխրուն կարող է այդօրինակ առաջընթացը լինել: Ես կրկնում եմ՝ բոլոր կողմերին իմ կոչը բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով՝ հարգելով ժողովրդավարական գործընթացները և օրենքի գերիշխանությունը՝ ըստ ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031