Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ համար են հիմա պահպանում ռազմական դրությունը, ո՞ւմ դեմ են պատերազմում»․ Կարեն Վրթանեսյան

Մարտ 16,2021 12:18

«Առաջին պատերազմի ժամանակ, ապրիլյան պատերազմի օրերին ռազմական դրություն չի եղել։ Այն, ինչ պետք է արվեր, չի արվել։ Ո՞ւմ համար են հիմա պահպանում ռազմական դրությունը, ո՞ւմ դեմ են պատերազմում»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՀՀ-ում ռազմական դրության ռեժիմի պահպանմանը՝ ասաց Razf.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովում երեկ «դեմ» քվեարկվեց ընդդիմադիր խմբակցությունների ներկայացած՝ ՀՀ-ում ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ներառելու հարցին։

Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ ռազմական դրության պահպանումն իշխանության համար գործիք է՝ ընդդիմության ցանկացած գործողություն խոչընդոտելու, ըստ հարմարության մարդկանց ձերբակալելու համար․ «Ճիշտ է, ռազմական դրության որոշ սահմանափակումներ հանվեցին, բայց դրանք հետ բերելը ժամերի կամ օրերի հարց է։ Ռազմական դրության պահպանումը մահակ է՝ հարմար գործիք»։

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների պնդումներին, թե ռազմական դրության պահպանումն անհրաժեշտ է՝ մեր հարեւանների կողմից հնարավոր վտանգների, զորավարժությունների համատեքստում, Կարեն Վրթանեսյանը նկատեց․ «Եթե վտանգն առկա է, ինչպե՞ս են խոսում բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, ճանապարհներ բացելու մասին։ Իսկ ի՞նչ է արվում, եթե պատերազմը նորից կարող է սկսվել։ Ոչինչ չի արվում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031