Meltwater Champions Chess Tour-ի շրջանակում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նախաձեռնությամբ անցկացվող շրջանաձեւ օնլայն մրցաշարի ամփոփիչ աղյուսակում Լեւոն Արոնյանը 8,0 միավորով եզրափակեց լավագույն ութնյակը եւ մտավ փլեյ-օֆֆ:
Նա պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում: Այս փուլի զույգերն են. Մագնուս Կարլսեն-Լեւոն Արոնյան, Անիշ Գիրի-Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Ուեսլի Սո-Ալիռեզա Ֆիրուջա, Հիկարու Նակամուրա-Յան Նեպոմնյաշչի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ