Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Հուշագիր ստորագրելը թույլ է տալիս ապահովել հարթ ընթացք դեպի արտախորհրդարանական ընտրություններ». «Ժամանակ»

Մարտ 16,2021 11:54

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:

– Վարչապետը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ, դուք մասնակցե՞լ եք: Այս մթնոլորտում դժվար թե հրատապ հարցեր չքննարկեիք:

– Այո՛, մասնակցել եմ: Հանդիպումը փակ է եղել, քննարկվել են հրատապ ներքաղաքական հարցեր: Օրակարգը հայտարարված է, մենք առաջարկել ենք գնալ այն օրակարգով, որը կտանի արտահերթ ընտրությունների, և այդ միջոցով ներքաղաքական զարգացումներին հանգուցալուծում կտրվի… Եթե իրենց օրակարգում կհայտնվեն արտահերթ ընտրությունները, որը կլինի հուշագիր ստորագրելու միջոցով, մենք պատրաստ ենք նորից քննարկելու: Այն ազդակները, որ ստացել ենք խորհրդարանական ուժերից, մեզ այդ առումով լավատեսություն են ներշնչում: Հուշագիր ստորագրելը թույլ է տալիս ապահովել հարթ ընթացք դեպի արտախորհրդարանական ընտրություններ:

– Հուշագրի ստորագրումը ենթադրո՞ւմ է խորհրդարանի լուծարում:

– Այո՛, նաև դա:

– Նախագահական ինստիտուտի հետ ինչպիսի՞ն են հարաբերությունները, կա՞ն կնճիռներ:

– Այո՛, կա՛ն, և դա երևում է վերջին զարգացումներից, բայց դրանք կապված են որոշակի ներքաղաքական խնդիրների հետ, համենայնդեպս այդ հարաբերությունները համագործակցային են և գործընկերային… Այդ կնճիռները կարող են հարթվել նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031