Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արփենիկ Մարությանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին։ Այս մասին այսօր Երեւանի ավագանու հերթական նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։
Դիմումն ընդունվել է, եւ ինչպես քաղաքապետն ասաց, ավագանու մանդատը հերթականության սկզբունքով տրվում է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված Արման Բաբաջանյանին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ լիազորությունների դադարեցման պատճառն Արփենիկ Մարությանի ամուսնությունն է. «Ուղղակի ամուսնացել եմ, երկրից մեկնել ամուսնուս բնակության վայր՝ Փարիզ»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ Արփենիկ Մարությանի ՖԲ էջից