Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյան. «Բանակը ծառայում է հայրենիքին, ոչ թե իշխանություններին». «Հրապարակ»

Մարտ 16,2021 10:55

Հարցազրույց ՀՀ ԶՈւ նախկին ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ

Պարո՛ն Հակոբյան, իսկ ի՞նչ կարող եք ասել ԶՈՒ գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, գեներալիտետը կարծես թե հետ կանգնեց իր տարածած հայտարարությունից, իր պայքարից, մարեց այդ ալիքը։

– Էդ հարցը պետք է տաք այն մարդկանց, ովքեր ստորագրել են էդ փաստաթղթի տակ, թե իրենք ինչ էին ուզում ասած լինել։

Կարծես «զադնի դրեցին», Օնիկ Գասպարյանը մե՛կ պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հետո հայտարարեց, թե կդիմի վարչական դատարան։

– Անհասկանալի է ինձ համար, եթե էդ գեներալներն իրենց կարծիքին մնացել են, ո՞նց են կատարելու գերագույն հրամանատարի հրամանները, որին իրենք չեն ուզում ենթարկվել եւ որի հրաժարականն են պահանջում։

Նույնկերպ կարելի է հարցնել՝ ինչպե՞ս էին իրենք պատվի արժանացնում եւ հոտընկայս ընդունում այդ նույն գերագույն հրամանատարին։

– Դա որեւէ բան չի, դա բարեկրթություն է, դրանից մի կառչեք։ Դա մարդկային վերաբերմունք է, դրանով մի որոշեք ինչ-որ բաներ։ Կարելի է մարդու հետ հանդիպել, ձեռք սեղմել, բարեւել, բայց ասել այն, ինչ դու ցանկանում ես։ Ես այդպես եմ եղել։ Դա բարեկրթության նորմ է, բայց դու կարող ես քո սկզբունքներից հետ չկանգնել։

Կարծում եք՝ իշխանությունները քրեական հետապնդման կենթարկե՞ն, կփորձե՞ն նստեցնել։

– Չեմ կարծում, ինչի՞ համար պիտի հետապնդեն։

Քաղաքական իշխանությանը դեմ դուրս գալու համար, եւ ասում են՝ Փաշինյանը կարող է վրեժ լուծել նրանցից։ Մյուս կողմից էլ՝ տպավորություն կա, որ սա կարծես համագործակցված խաղ էր Գասպարյանի եւ Փաշինյանի միջեւ։

– Չեմ կարծում, թե համագործակցված խաղ էր, որովհետեւ Գասպարյանին ճանաչելով՝ ինքն այդպիսի խաղերի մեջ չի մտնի։ Ինքն ուղղակի իր որոշումը կայացրել է, մարդու համբերության բաժակը լցվել է, եւ հայտարարել է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031