«Իմ քայլի» պատգամավորները ֆեյսբուքյան գրառումներով արձագանքել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի հայտարարությանը, որում նա մասնավորապես նշել էր. «Համաձայն եմ նաև հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների»:
Հովիկ Աղազարյանի գրառումը. «Մարդը ինչքան լկտի պետք է լինի, որ
կեղծած լինելով 1995թ խորհրդարանական և 1996թ նախագահական ընտրությունները,
ամենավերջին վախկոտի նման 1998թ մի հատ «փըղկ»-ից փախչի պատասխանատվությունից,
Կարդացեք նաև
2013թ նախագահական ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ հայտարարի, որ ինքը արդեն 68 տարեկան է,
և, ընդհանրապես, պատասխանատվության ամենամեծ մասնաբաժինը ունենա երկրում արձանագրված բոլոր բացասական իրողություններում,
ու, երբ նկատվում են քաղաքական կայունությանը միտված դրսևորումներ`ցինիկաբար հանդես գա նման առաջարկությամբ:
հ.գ. խոսքս վերաբերվում է Լևոն Տեր~Պետրոսյանին և նրա վերջին մտքերին` քաղաքական ճգնաժամի «հաղթահարելուն միտված»:
Ռուբեն Ռուբինյանի գրառումը. «Ուղղակի ապշել կարելի է, թե ինչպես են անկախությունից ի վեր բոլոր տարիների ընտրություն կեղծած ուժերը «Իմ Քայլին»՝ Հայաստանում միակ ընտրություն չկեղծած ուժին մեղադրում ընտրությունները կեղծել պատրաստվելու/ցանկանալու մեջ։
Ինչպես կասեր այսօր այս առումով հերթական աչքի ընկածը՝ սա մանկապարտեզ էլ չէ, խենթանոց է ուղղակի»: