«14 տարվա պայմանագրային զինծառայող էի, հունվարին թողել ու դուրս եմ եկել հիասթափությունից: Զզվում եմ: Վսյո՛»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շամշադինի «Մեհրաբ» զորամասի նախկին պայմանագրային Լեւոն Բակունցը, որը մասնակցում էր Բաղրամյան պողոտայում վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցին:
Նա ասաց, որ պատերազմից հետո մի շարք հարցադրումներ ունի՝ Դավիթ Սանասարյանը, Փաշինյանի որդին, կինը ինչի՞ համար էին գնացել Արցախ, ի՞նչ առաքելությամբ. «Խի գեներալները ուղեղ չունե՞ն: Կամ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ի՞նչ առաքելությամբ էր այնտեղ, նա ծառայե՞լ է, ստրատե՞գ է, քարտեզ գիտի՞: Պատերազմի ժամանակ երկու գումարտակով գնացել էինք օգնության, ի՞նչ խնդիր էր Դավիթ Սանասարյանն այնտեղ կատարում: Ես մտածում եմ, որ անձամբ Փաշինյանն է ուղարկել իրեն՝ ինֆորմացիայի արտահոսք թույլ տալու համար»:
Հարցին՝ դավաճանական դրվագների ականատես եղե՞լ եք՝ նա պատասխանեց. «Անկազմակերպվածությունը իսկական դավաճանություն է: Սխալ կազմակերպելը, մարդկանց խուճապի մատնելը»:
Կարդացեք նաև
Նա ասաց. «Ես ոչ մի նախկինի երես չեմ լվում, հա, կեղեքել են, կերել են, լափել են, բայց այսքան զո՞հ: Հիմա հարց եմ տալիս ձեզ՝ այդ թալա՞նն է թանկ, թե՞ զոհը: Լավ, միլիոնները թալանել են, միլիոննե՞րն են թանկ, թե՞ զոհերը»: Ըստ նրա, ավելի լավ է թալանեին, քան զոհեր լինեին. «Իմ տեսակն այդ է, իմ տեսակը խի՞ են տանում սրի բերան: Ով ուզում է գա իշխանության, ես ոչ մեկի երեսը չեմ լվում, բոլորին էլ դեմ եմ եղել ժամանակին, բայց երբ տեսնում եմ, որ սրի բերան են տանում, հասկանում եմ, որ աշխարհի խաղերի մեջ ենք եղել, փուչիկի պես ափից ափ ենք գնում: Ո՞վ է նկատել, որ նախկինների վրա մատ թափ տար Ալիեւը: Չի հեռանում Նիկոլ Փաշինյանը ու տանում է ազգիս թլպատման, մանավանդ, որ Թուրքիան արդեն ասում է՝ ցեղասպանության հարցը հանում ես ու գալիս ես գիրկս»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ