Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ԱԳ նախարարությունների միջև
Մարտի 15-ին Երևանում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, որոնք հայկական կողմից վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը և վրացական կողմից՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Մասնավորապես՝ մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, տրանսպորտային, Էներգետիկ, հումանիտար ոլորտներում միջգերատեսչական համագործակցության շուրջ։
Կարդացեք նաև
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին նման ձևաչափով հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։
ՀՀ ԱԳՆ