ՖԻԴԵ-ն առաջին անգամ անցկացնում է արագ շախմատի աշխարհի օնլայն առաջնություն, որին մասնակցել են 146 բուհական թիմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանից:
Անհատական առաջնության մասնակիցները բաժանված են եղել չորս խմբի, որից երկուսում առաջին տեղ զբաղեցրել են հայ շախմատիստները:
Մասնավորապես, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը ներկայացնում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը, առաջին տեղն է զբաղեցրել C խմբում, իսկ ԱՄՆ Տեխասի Rio Grande Valley համալսարանի թիմից հանդես եկող Հայաստանի նորընծա չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը հավասարը չի ունեցել D խմբում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ