Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք եղավ՝ իր այդ իմքայլական պատգամավորներին զաստավիտով ենք բերելու՝ ստիպելով, կոխելու ենք մեքենան, բերենք՝ գլուխները ջարդելով». Արթուր Մարկոսյան

Մարտ 15,2021 20:15

ԲՀԿ անդամ Արթուր Մարկոսյանը արդեն մոտ 20 օր է, գիշերում է Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում պայքարի արդյունավետությունը՝ նա պատասխանեց. «Մենք ամեն ինչ անելու ենք՝ ոնց ասվել է, ամեն ինչի գալու ենք, մինչեւ ազատվենք մեր թշնամիներից՝ հանձինս Նիկոլ Փաշինյանից: Մենք կասկած չունենք, որ նա լրտես է, պատիժ մեր հայ ազգի գլխին: Նրան բերել են՝ մեր հողերը տալու, հայրենիքը ծախելու համար,մենք թույլ չենք տալու, որ նա ավարտի իր չար գործը: Ամեն ինչի գնալու ենք»:

Հարցին՝ որ ասում եք՝ «ամեն ինչի գնալու ենք, ամեն քայլի», դրա մեջ ի՞նչ հասկանանք՝ նա պատասխանեց. «Օրենքի սահմաններում: Մենք եթե ուզենայինք օրենքի սահմաններից դուրս, նոյեմբերի 9-ին գլուխը ջարդած կլինեինք, կպրծնեինք: Մենք Նիկոլի դաստիարակությունը չունենք, որ ինչ-որ բան անենք օրենքի սահմաններից դուրս մեր ազգի հանդեպ»:

Դիտարկմանը, որ Սահմանադրությունը լայն հնարավորություններ է տալիս Փաշինյանին, իսկ այ ընդդիմությանը քիչ անելիքներ են մնում օրենքի սահմաններում՝ նա պատասխանեց. «Միեւնույն է, ստիպելու ենք: Պետք եղավ՝ իր այդ իմքայլական պատգամավորներին զաստավիտով ենք բերելու՝ ստիպելով, կոխելու ենք մեքենան, բերենք՝ գլուխները ջարդելով»: Ճշտեցինք՝ առեւանգելո՞վ՝ նա պատասխանեց. «Չէ, խի՞ ենք առեւանգում: Գնալու ենք բերենք, կարո՞ղ է այս ազգից չեն իրենք: Ինչքա՞ն պետք է պահեն այդ…., Սյունիքը պրծել են, անցել են Գեղարքունիքին»:

Արթուր Մարկոսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը չի կարող բարձր լինել, ինչպես իշխանականներն են պնդում. «Ես անձամբ ամեն վայրկյան իմ մտքում, իմ սրտում իրեն հայհոյում եմ ու իմ նման տասնյակ հազարավոր արժանապատիվ հայ, ոչ թե իրենց նման հայերեն խոսացողներ»:

Հարցին՝ ձեզ համար կա՞ն կոնկրետ ժամկետներ, որ դրանից հետո անցնելու եք կտրուկ գործողությունների՝ ԲՀԿ-ականը պատասխանեց. «Եթե պետք եղավ՝ դա էլ ենք անելու: Պլան B էլ ունենք, պլան C էլ, ամեն ինչ էլ ունենք: Մենք ուղղակի ամեն ինչ անում ենք օրենքի սահմաններում: Վստահ ենք՝ կգնան, մենք իրենց ստիպելու ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031