Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանում Անն Լինդեի ճեպազրույցին միջազգային լրատվամիջոցներ չեն հրավիրվել

Մարտ 15,2021 19:25

ԵԱՀԿ գործող նախագահի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի՝ այսօր տեղի ունեցած ճեպազրույցին իշխանությունները միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ չեն հրավիրել: Թե ինչով է պայմանավորված այդ որոշումը, պարզ չէ, բայց Լինդենի ելույթը անհայտ է մնացել մի շարք լրատվամիջոցների համար:

ԵԱՀԿ ղեկավարի ելույթին Turan  գործակալությունը կարողացել է ծանոթանալ միայն երեկոյան՝ նրանից խնդրելով իր ելույթի տեքստը:

Այսպես, Անն Լինդենը հայտարարել է, որ իր նախագահության ժամանակ առաջնահերթություն է մնում Եվրոպայում անվտանգությունը: Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը՝ նա նշել է, որ ուշադրության կենտրոնում է եղել տարածաշրջանում 2020թ. նոյեմբերի 10-ից հետո փոփոխված իրավիճակը:

Մասնավորապես, Լինդենը նշել է, որ հայտարարության դրույթների կատարումը, այդ թվում գերեվարվածների հարցը, ինչպես նաև մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքը հիմքեր կստեղծեն առաջ շարժվելու համար:

«Ես լիարժեք պաշտպանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցչի աշխատանքը կայուն խաղաղության իրենց փնտրտուքներում: Մնացել է լուծել մի շարք կարևոր հարցեր: ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը ընդհանուր առմամբ պետք է կարևոր դեր խաղան լուծումներ փնտրելու գործում»,- ընդգծել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031